Կոլումբիայում ցեխաքարային հեղեղի հետևանքով ավելի քան 100 երեխա է մահացել (լուսանկարներ)
Կոլումբիայի Մոկոա քաղաքում ցեխաքարային հեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 301-ից հասնելով 314-ի, որից 100-ը երեխաներ են, հայտնում է ria.ru-ն՝ Բնական աղետների ռիսկերի հարցերով ազգային վարչությանը հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածների թիվը հասել է 332-ի, ևս 127 մարդ անհետ կորած է համարվում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի գիշերն ափերից դուրս եկած գետերից առաջացած սելավն ուղղվել է Մոկոա քաղաքի կողմը՝ առաջացնելով լուրջ ավերածություններ, կաթվածահար անելով խմելու ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:














