ԻՊ-ի դեմ մարտնչող սիրիացի կանանց ջոկատում. Ալ-Ջազիրայի անդրադարձը (տեսանյութ)

21:01 • 08.04.17

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող սիրիացի կանանց:

Մարտիկ կանայք կազմում են արաբ-քրդական ջոկատների մի մասը, որոնք պայքարում են սիրիական Ռաքքան իսլամիստներից ազատագրելու համար, որոնց գլխավոր հենակետը գտնվում է հենց այդ քաղաքում:

Նրանցից շատերի ընտանիքները երես են թեքել իրենց դուստրերից գլխաշորից հրաժարվելու և առաջնագծին միանալու համար:

«Ես եկել եմ ազատագրելու կանանց՝ նրանց ստրկության ճիրաններում տեսնելուց հետո: Ինչո՞ւ տղամարդիկ կարող են հասարակական կյանք վարել, իսկ կանայք` ոչ: Կանայք ևս իրավունք ունեն կյանքն ապրելու 4 պատի մեջ փակվելու փոխարեն», - ասել է մարտնչող կանանցից մեկը:

Սիրիայի քրդուհիները սովորաբար ընդունվում են ռազմական ծառայության, սակայն արաբ կանանց համար դա արտասովոր քայլ է, նրանց ընտանիքների համար դա անընդունելի է: