Կալիֆոռնիայում սպիտակ շնաձուկ է ափ նետվել

19:51 • 08.04.17

 

Կալիֆոռնիայի Սանտա Կրուս քաղաքում սպիտակ շնաձուկ է ափ նետվել:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, ականատեսները տեղի իշխանություններին հայտնել են 2.4  մետր երկարությամբ շնաձկան մասին, որից հետո դեպքի վայր են ժամանել մասնագետները:

«Մենք կարողացել ենք շնաձկանը նորից ջուրը տեղափոխել», - տեղեկացրել է շնաձկների ուսումնասիրության կենտրոնի ներկայացուցիչը:

 Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ ծովային կենդանին կարող է և չփրկվել, քանի որ շնաձկան մոտ ուժեղ շնչահեղձության նշաններ են նկատվել: Ծովային գիշատչի վիճակը նախատեսում են ստուգել մեկ շաբաթից: