Երևանում տղամարդը գերեզմանատանը 0.5 լիտր մաքրող հեղուկ է խմել

15:17 • 08.04.17

Ապրիլի 7-ին՝ ժամը 16.10–ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ  «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանի  Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխել 1967 թվականի ծնված տղամարդու:

Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 14 –ին Երևանի Ավան վարչական տարածքի  գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կես լիտր մաքրման հեղուկ:

Կատարվում է հետաքննություն: