#եկԱրցախ. Սերժ Թանկյանը միացել է ֆլեշմոբին՝ հրավիրելով Արցախ (լուսանկարներ)

18:49 • 08.04.17


Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #եկԱրցախ ակցիային: Այս մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում:

Նա Արցախի Հանրապետության սահմանին արված լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Այս նշանն ասում է` Ազատ Արցախը ողջունում է ձեզ»:

Աշխարհահռչակ երաժիշտը նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ արված լուսանկար է հրապարակել ու գրել. «Ես Էրիկ Նազարյանի, Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի հետ վերջին 10 օրն անցկացրեցի Հայաստանում և Արցախում: Կարոտում եմ ամեն պահը, որն ապրել ենք միասին, քանի որ դա մոգական էր, խելահեղ ու անհավատալի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հետևեցին մեր կոչին` դառնալու դիտորդներ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Մենք դեռ շատ աշխատանք ունենք այնտեղ անելու` ստանալու ժողովրդի այն տեսակը, որի մասին բոլորս երազում ենք»: