Իտալիայում արգելել են Uber տաքսի ծառայությունը
Իտալական դատարանն ուրբաթ վճիռ է կայացրել Uber ծառայությունից օգտվելն արգելելու վերաբերյալ` հայտարարելով, որ օրինական տաքսի ծառայությունները բախվում են անբարեխիղճ մրցակցության խնդրին:
Ինչպես հայտնում է The Local-ը, որոշումը կայացնելիս, որը բողոքարկման առարկա էր հանդիսանում, Հռոմի դատարանը հաշվի է առել տաքսի ծառայության արհմիությունների բողոքն ու Uber-ին 10-օրյա ժամկետ տվել Իտալիայի տարածքում հեռախոսային հավելվածն օգտագործումը դադարեցնելու համար:
Եթե Uber-ը չկատարի դատարանի որոշումը, ընկերությանը կարող է 10 000 եվրո տուգանք սպառնալ յուրաքանչյուր օրվա համար: Ընկերությունից նշել են, որ ցնցված են այդ որոշմամբ և մտադիր են անհապաղ բողոքարկել այն:










