Ասֆալտապատում, գործազրկություն, մաքրություն. երևանցիները ցանկանում են լուծված տեսնել հենց այս խնդիրները (տեսանյութ)

20:34 • 08.04.17

Երևանի ավագանու ընտրություններից հետո երևանցիները հիմնականում ցանկանում են լուծված տեսնել ասֆալտապատման, գործազրկության և քաղաքի մաքրության խնդիրները:

Tert.am-ի հարցման ընթացքում Երևանի բնակիչներից մեկը նշեց. «Առաջին հերթին անհրաժեշտ է փողոցները ասֆալտապատել, և ընդհանրապես, ոչ միայն փողոցների, այլ նաև քաղաքի բարեկարգման խնդիրներն են առաջնային»:

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Երևանի միակ խնդիրը գործազրկությունն է. «Մարդիկ գործ չունեն, միայն դա է: Թե չէ Երևանը հրաշք տեղ է, մենք շատ ենք սիրում»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին: Դեռևս ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Հանրապետական կուսակցությունը և «Ելք» դաշինքը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։