Վահագնաձոր գյուղում բռնկված հրդեհի հետևանքով երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է

21:16 • 10.04.17

Ապրիլի 10-ին, ժամը 14:17-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահագնաձոր գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող երկհարկանի փայտաշեն տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:36-ին: Տունն ամբողջությամբ այրվել է  (120 քմ):