Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան մոտ ահաբեկչության մասին ահազանգ են ստացել

18:30 • 10.04.17

Գերմանիայում Թուրքիայի դեսպանատանը պայթուցիկի մասին ահազանգ է եղել. այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ տարածքում կասկածելի ծրար է հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած մասնագետները 3 ժամ շարունակ չեն կարողացել մոտենալ ծրարի գտնվելու վայրին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Դեպքի վայր են ժամանել  շտապօգնության բազմաթիվ մեքենաներ: Աղբյուրը նշում է, որ ծրարն ի վերջո հաջողվել է տանել դեպքի վայրից և ուղարկել փորձաքննության:
 [Haber görseli]