Բուդապեշտում տեղի է ունեցել վերջին տարիների ամենազանգվածային ակցիան. ցուցարարները պահանջում են չփակել Սորոսի հիմնած համալսարանը (տեսանյութ)
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ակցիան. 70.000 - 80.000 մարդ հավաքվել է՝ իր բողոքի ձայնն արտահայտելու ընդդեմ Կենտրոնական եվրոպական համալսարանի փակման:
Հայտնի ֆինանսիստ, ներդրող Ջորջ Սորոսի հիմնած հեղինակավոր համալսարանը հայտնվել է փակման վտանգի տակ այն բանից հետո, երբ Հունգարիայի խորհրդարանն ապրիլի սկզբին երկրում գործունեություն ծավալող օտարերկրյա բուհերին իրենց երկրում մասնաճյուղ ունենալ պարտադրող օրենք է ընդունել:
Նշենք, որ Սորոսի հիմնած համալսարանը հավատարմագրված է ԱՄՆ-ում, սակայն գործում է միայն Հունգարիայում:
Նախատեսվում է, որ Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերն իր ստորագրությամբ կվավերացնի ընդունված օրինագիծն արդեն այսօր, որից հետո այն կմտնի ուժի մեջ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հետ կանգնել նման որոշումից և թույլ չտալ Կենտրոնական եվրոպական համալսարանի գործունեության դադարեցումը:
#CEU: 80,000+ people took to the streets of #Budapest #Hungary. @StandWithCEU #IstandwithCEU pic.twitter.com/69RYvZRdAs
— Norbert Elekes (@NorbertElekes) 9 апреля 2017 г.










