ԱԻՆ փրկարարներին հաջողվել է կանխել Կիևյան կամրջից երիտասարդի ինքնասպանության փորձը

18:46 • 10.04.17

20.37

Երևանի Կիևյան կամրջից ցած նետվել փորձող երիտասարդի վերաբերյալ ահազանգով դեպքի վայր մեկնած ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը կարողացել են կանխել ինքնասպանության փորձը։


ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:


18.46

Այս պահին Երևանի Կիևյան կամրջից մի երիտասարդ տղա փորձում է ցած նետել իրեն: Ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը, դեպքի վայրում են ոստիկաններ, որոնք փորձում են երիտասարդին հետ պահել ինքնասպանության մտքից:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, այս մասին ահազանգը ԱԻՆ ստացվել է այսօր ժամը 18:35-ին.

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: