Աֆղանստանում ԻՊ բարձրաստիճան առաջնորդ է ոչնչացվել
Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերն Աֆղանստանի անվտանգության ուժերը երկրի հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդին: Այս մասին հայտնել է աֆղանական Սարի Պուլ նահանգի մարզպետ Մոհամադ Զահիր Վահդատը:
«Սպանվել է ԻՊ բարձրաստիճան առաջնորդներից մեկը` Կարի Շեր Մուհամեդը, որը հայտնի է «Առյուծ» ծածկանվան տակ, ինչպես նաև` նրան ուղեկցող երեք պահակները», - գրել է մարզպետը իր ֆեյսբուքյան էջում:
Պաշտոնյայի հաղորդմամբ` ահաբեկիչները սպանվել են Սայան շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ:










