Ստոկհոլմում ահաբեկչություն իրականացրած անձը գործել է ԻՊ-ի հրամանով. Aftonbladet
Շվեդիայի մայրաքաղաքում ապրիլի 7-ի ահաբեկչության գործով ձերբակալված Ուզբեկստանից Ռախմատ Ակիլովը հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը: Այդ մասին գրել է Aftonbladet թերթը, փոխանցում է ТАСС-ը:
Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ ձերբակալվածը մահմեդական է և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից:
«Սիրիայում ռմբակոծումները պետք է դադարեցվեն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ահաբեկչություն իրականացնելու հրահանգը ստացել է այդ երկրի ծայրահեղականներից:
Պարբերականի աղբյուրը մեջբերել է Ակիլովի խոսքերը, որը հայտարարել է, որ Ստոկհոլմում «վրաերթի է ենթարկել անհավատներին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, մեքենան բախվել է հանրախանութի, ինչից հետո այրվել։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 4 մարդ, տուժել՝ ավելի քան 15-ը։










