Թրամփի որդին հիշեցրել է հայտնիներին ԱՄՆ-ն լքելու խոստման մասին

13:49 • 10.04.17

ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Twitter-ի իր էջում հիշեցրել է ամերիկացի աստղերին նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով ԱՄՆ-ն լքելու իրենց խոստման մասին։


«Ես դեռ սպասում եմ, թե երբ են ամերիկյան աստղերը, որոնք խոստացել են նույն բանն անել, հեռանալու»,- գրել է նա:


Այդկերպ Թրամփ կրտսերն արձագանքել է օգտատերերից մեկի գրառմանը, որում նա գրում է մի շարք հայտնի ֆրանսիացի անձանց ցանկության մասին՝ արտագաղթել Կանադա՝ նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հաղթանակի դեպքում:


Շատ ամերիկացի աստղեր, այդ թվում՝ Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Էմի Շումերը և Մայլի Սայրուսը, հայտարարել էին ԱՄՆ նախագահի ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում երկրից հեռանալու ցանկության մասին: