Իտալիայում մեկնարկել է «G7» երկրների արտգործնախարարների համատեղ նիստը
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են Տոսկանա արևմտյան մարզի Լուկա քաղաք, որտեղ մեկնարկել է նրանց համատեղ նիստը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ուշագրավ է, որ բոլորից ավելի ուշ է Լուկա ժամանել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Բուն գագաթաժողովին նախորդել են մի քանի երկկողմ հանդիպումներ, իսկ ահա մայիսի վերջին նախատեսված է «G7»-ի գագաթաժողովը Սիցիլիա կղզում, որտեղ կքննարկվեն մի շարք միջազգային նշանակության հարցեր:










