Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. վթարից տուժած 13 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

11:39 • 11.04.17

Ապրիլի 10-ին` ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» և «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղևորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Tert.am-ի հետ զրույցում Սևանի հիվանդանոցի տնօրեն Գայանե Էլիզբարյանն ասաց, որ վթարից հետո երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն.«Վթարից հետո երեք հոգի տեղափոխվել է Սևանի հիվանդանոց, այնուհետև տեղափոխվել են Երևան: Նրանց վիճակն այնպիսին էր, որ Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կար»:

Տավուշի բժշկական կենտրոնից էլ Tert.am-ին հայտնեցին, որ վթարից հետո տասը հոգի տեղափոխվել է ախտորոշիչ կենտրոն. «Այստեղ հետազոտվել են, առաջին բուժօգնություն է ցուցաբերվել,այնուհետև ուղարկվել են համապատասխան բաժիններ»:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ «Տավուշ» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր վիրավորներն աշխատում են ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում։