Ալաբամայի 74-ամյա նահանգապետը հրաժարական է տվել իր օգնականի հետ սիրային կապի պատճառով

10:03 • 11.04.17

ԱՄՆ Ալաբամա նահանգի նահանգապետ Ռոբերտ Բենթլին հրաժարական է տվել իր ենթակայի հետ ինտիմ հարաբերությունների մեղադրանքների ֆոնին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


74-ամյա հանրապետական նահանգապետը դեռ 2016 թվականի մարտին խոստովանել է, որ իր ավագ քաղաքական խորհդական Ռեբեկա Մեյսոնին, որն ամուսնացած է և ունի 3 երեխա, ուղարկել է ինտիմ բնույթի հաղորդագրություններ: Ընդ որում՝ Բենթլին հերքում է, որ իր և Ռեբեկա Մեյսոնի միջև ֆիզիկական կապ է եղել:


Ալաբամայի ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեն ապրիլի 7-ին հրապարակել է 3 հազար էջից բաղկացած զեկույց, որում նշվում է, որ Բենթլին պահանջել է պետական ծառայողներից օգնել թաքցնել «անհարիր հարաբերությունները»:


Փաստաթղթում նաև ներկայացվում են Մեյսոնի և Բենթլիի անկեղծ հաղորդագրությունները: Այդ հաղորդագրություններից մեկը, որում նահանգապետը գրում է «Ես սիրում եմ քեզ, Ռեբեկա», նա սխալմամբ ուղարկել է իր կնոջը՝ Դիանային:


Բենթլիի կինը 2014 թվականի մարտին գաղտնի կերպով ձայնագրել է Մեյսոնի հետ իր ամուսնու անկեղծ հեռախոսազրույցը: 2015 թվականի օգոստոսին նա ապահարզանի դիմում է ներկայացրել 50 տարվա ամուսնությունից հետո:


Նահանգապետ Բենթլին ներգրավվել է մի քանի հետաքննությունների մեջ: Բացի մասնագիտական էթիկայի նորմերի խախտման մեղադրանքներից, նրան մեղադրում են նաև Մեյսոնին իր նախընտրական հիմնադրամից գումարներ վճարելու համար, ինչը նախընտրական արշավի ֆինանսավորման մասին օրենսդրության խախտում է:

 

Ռեբեկա Մեյսոնը՝

Ребека Мейсон