Ավստրալիայում ծովագնացները հատակ լվանալու հարմարանքով նավից հետ են քշել շնաձկանը (տեսանյութ)

13:55 • 11.04.17

Ավստրալական Վիկտորիա նահանգի ծովագնացները հատակ լվանալու հարմարանքի միջոցով վախեցրել և նավից հետ են քշել սպիտակ շնաձկանը: Այս մասին հայտնում է UPI-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` ծովայինները զբաղված են եղել ձկնորսությամբ, երբ շնաձուկը սկսել է լողալ նրանց նավի մոտակայքում: Թիմի անդամներից մեկը վերցրել է հարմարանքը և հետ քշել գիշատչին, որպեսզի այն չվնասի փոխադրամիջոցի շարժիչը:

«Մենք խուճապի չմատնվեցինք, սակայն փոքր-ինչ նյարդայնացանք… Շնաձուկը չի տուժել շարժիչից», - պատմել է նավի վրա գտնվողներից մեկը:

Թիմի անդամների խոսքով` սա առաջին դեպքը չէ, երբ նրանք ստիպված են եղել այդկերպ հետ քշել անկոչ հյուրերին:

Հայտնի է, որ սպիտակ շնաձկները Երկիր մոլորակի խոշորագույն ձկներից են և մարդկանց համար լուրջ վտանգ են ներկայացնում, ինչի պատճառով նրանց «շնաձուկ-մարդակեր» են անվանում: