Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտակայքում պայթյուն է որոտացել. խաղացողներից մեկը վնասվել է
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում պայթյուն է որոտացել «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտակայքում:
Այս մասին հաղորդում է The Independent-ը` վկայակոչելով դորտմունդյան ոստիկանության մամլո հաղորդագրությունը: Գերմանական ֆուտբոլային ակումբի մամլո ծառայության տվյալներով` պայթյունի հետևանքով մեկ մարդ տուժել է, որը, ինչպես պարզվել է, թիմի պաշտպան Մարկ Բարտրան է:
Նշվում է, որ թիմը մեկնելիս է եղել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում անցկացվելիք «Մոնակոյի» դեմ հանդիպմանը:
Գերմանական աղբյուրի տվյալներով` պայթյունը որոտացել է դորտմունդյան ակումբի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտից 10 կմ հեռավորությամբ:










