Մահացու համբույր. թունավոր կոբրան կծում է տղամարդու այտը, ով սկզբից չի զգում խայթոցը, իսկ մեկ ժամ անց անշնչացած ընկնում է գետնին (տեսանյութ)

01:24 • 11.04.17

Օձերին հմայող ներկայացումը Հնդկաստանի Ռաջաստան նահանգում ավարտվել է իսկական ողբերգությամբ, երբ կոբրան կծել է ներկայացման մասնակիցներից մեկի այտը, գրում է Daily Mail-ը:


Կատարվածի ականատեսը նկարահանում էր հին հնդկական այդ ներկայացումը, որը և հրապարակել է սոցցանցերում:


Ուշագրավ է, որ օձի զոհը դարձած տղամարդը սկզում չէր նկատել ոչինչ և խայթոցն անգամ չէր զգացել, մինչդեռ րոպեներ անց ընդամենը սկսեց իրեն վատ զգալ, իսկ մեկ ժամ անց ընկավ գետնին՝ անշնչանալով ներթափանցած թույնից: