Հնդկաստանում ավելի քան 100 մարդ է մահացել խոզի գրիպից

21:45 • 11.04.17

Հնդկաստանի արևմուտքում գտնվող Մահարաշտրա նահանգում տարեսկզբից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում 101 մարդ է մահացել խոզի գրիպի պատճառով:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչին, իրավիճակն էլ ավելի է բարդացրել «վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի բարձրացումն ու նվազումը»:

Նահանգում ներկա պահին խոզի գրիպ է հայտնաբերվել 182 բնակչի մոտ, մինչդեռ ևս 7400-ի մոտ բնորոշ համախտանիշեր են նկատվում: Նրանք պետք է հետազոտություն անցնեն:

Հիշեցնենք, որ հունվարին հաղորդվում էր, որ խոզի գրիպից 7 մարդ է մահացել Վրաստանում: