Կիևում պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)
Կիևում Վլադիմիրսկայա փողոցի վրա գտնվող շինությունում գիշերը մոտ ժամը 4-ին պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Ինչպես երևում է տեսանյութից՝ պայթյունը տեղի է ունեցել շենքում, որտեղ ռեստորան է տեղակայված:
Ոստիկանությունում հայտնել են, որ դեպքի վայրում աշխատել են սակրավորներ, անցկացվում է փորձաքննություն:
Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի առաջին հարկի պատուհանները: Վնասվել են նաև մոտակայքում կայանված ավտոմեքենաները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










