Հս. Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի հարձակմանը պատասխանելու պատրաստակամության մասին
Փհենյանում կարծում են, որ ամերիկյան հարվածային ավիախումբ Կորեական թերակղզի ուղարկելն ապացուցում է ԱՄՆ-ի ագրեսիվ մտադրությունները, որոնց Հյուսիսային Կորեան պատրաստ է պատասխանել: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչությունում նշել են, որ թերակղզու ափերի մոտ «Կարլ Վինսոն» ավիակրի ուղարկումն ապացուցում է, որ «ԿԺԴՀ ԱՄՆ-ի ներխուժման սցենարը լուրջ փուլի է հասել»:
«Եթե ԱՄՆ-ն համարձակվի ընտրություն կատարել հօգուտ ռազմական գործողությունների՝ բացականչելով «կանխարգելիչ հարվածի» և «շտաբների ոչնչացման» մասին կարգախոսներ, ԿԺԴՀ-ն պատրաստ է արձագանքել»,- ընդգծել է ԱԳՆ-ն:
Ապրիլի 10-ին հաղորդվել է, որ ԱՄՆ-ն անսպասելիորեն Հարավային Կորեայի ափեր է ուղղել հարվածային խումբը՝ «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Սկզբնապես նախատեսվում էր, որ այն պետք է մտնի Ավստրալիայի նավահանգիստներ:










