2016 թվականին ՌԴ 9 քաղաքում 16 ահաբեկչություն է կանխվել

13:44 • 11.04.17

Անցած տարի Ռուսաստանում կանխվել է 16 ահաբեկչություն, որոնց մասնակիցները եղել են ԱՊՀ երկրներից: Այդ մասին Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ТАСС-ը:


«Միայն անցած տարվա ընթացքում կանխվել է 16 ահաբեկչություն։ Դրանք կանխվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոյարսկում, Եկատերինբուրգում, Տուլայում, Ուֆայում, Սոչիում, Նովոսիբիրսկում և Նիժնի Նովգորոդում: Չեզոքացված խմբերի մասնակիցները եղել են ԱՊՀ քաղաքացիներ, ոչնչացվել է միջազգային ահաբեկչական խմբավորումների 46 խումբ»,- հայտնել է Բորտնիկովը:


Նա ընդգծել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունն իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ իրականացնում է կանխարգելիչ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր, որոնք ուղղված են ահաբեկիչների հարձակումները թույլ չտալուն: