Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել. կան տասնյակ զոհեր

03:32 • 11.04.17

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Առաջին պայթյունը որոտացել է Մոգադիշոյի արվարձաններից մեկում: Պայթուցիկը տեղադրված էր Սոմալիի կրթության նախարարության աշխատակիցներից մեկի ավտոմեքենայի մեջ և պայթել է  շարժիչն աշխատեցնելիս, նախարարության ծառայողը տեղում մահացել է:


Երկրորդ պայթյունը որոտացել է մայրաքաղաքի ռազմավարժանքային ճամբարում, որտեղ զինվորական համազգեստով ներխուժած հարձակվողը պայթեցրել է մարմնին կապած պայթուցիկով գոտին: Առնվազն 8 զինծառայող է զոհվել,ևս տասնհինգը վիրավորվել: