ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում 2 ռուս պայմանագրային զինծառայողի մահվան մասին

15:20 • 11.04.17

Սիրիայում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է երկու ռուս պայմանագրային զինծառայող, երրորդը ծանր վիրավորվել է: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, գրում է ТАСС-ը:


«Ռուս զինծառայողները, որոնք սիրիական զորքերի ստորաբաժանումներից մեկում որպես մարզիչ են եղել ռուս ռազմական խորհրդականի հետ միասին, ենթարկվել են գրոհայինների խմբի կողմից ականանետային հարվածի»,- ասել են գերատեսչությունում:


«Ականի պայթյունի հետևանքով երկու ռուս զինծառայողները զոհվել են: Վիրավոր ռուս զինծառայողի կյանքի համար շարունակում են պայքարել ռազմական բժիշկները»,- հավելել են Պաշտպանության նախարարությունում: