19-ամյա իրավապաշտպանը դարձել է ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղաղության դեսպանը

04:56 • 11.04.17

Նոբելյան մրցանակակիր և պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը դարձել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպան, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը՝ Ռոյթերզ բրիտանական գործակալության փոխանցմամբ:


«Անտոնիու Գուտերեշը Մալալա Յուսուֆզային նշանակել է ՄԱԿ-ի խաղաղության պատվիրակ, ով հատկապես ուշադրությունը կկենտրոնացնի աղջիկների կրթության վրա»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:


19-ամյա Յուսուֆզայը ամենաերիտասարդ խաղաղության դեսպանն է ՄԱԿ-ի պատմության մեջ: Խաղաղության պատվիրակներ նշանակվում են երկու տարի ժամկետով: Նրանք համաշխարհային հանրության ուշադրությունն են հրավիրում ՄԱԿ-ի գործունեությանը: