Մեծ Բրիտանիայում բեռնատարից ընկած խոճկորն իրարանցում է առաջացրել մայրուղու վրա (լուսանկարներ)
Հյուսիսային Անգլիայի Յորքշիր կոմսության Լիդս քաղաքում խոճկորն ընկել է բեռնատարից` իրարանցում առաջացնելով մայրուղու վրա: Տեղի ունեցածին անդրադարձել է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել М-62 մայրուղու վրա. բեռնատարից ընկած խոճկորն ավելի քան մի ժամ վազվզել է ճանապարհով, ինչի պատճառով ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել արգելափակել այդ հատվածը:
Նշվում է, որ կենդանուն հաջողվել է բռնել միայն ծառայողական շների օգնությամբ: Ավելի ուշ Արևմտյան Յորքշիրի ոստիկանության վարչությունը Twitter-ում հրապարակել է կենդանու լուսանկարն ու հայտնել, որ նա արդեն վերադարձել է տուն:
«Յոթ շաբաթական խոճկորը վերադարձվել է իր տիրոջը: Ներողություն ենք խնդրում բոլոր հետաձգումների համար», - ասվում է լուսանկարի մեկնաբանությունում:













