Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել՝ կտրած-ծակած վնասվածքներով
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել:
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը, ասելով, որ նման ահազանգ ոստիկանությունը ստացել է:
«Մեկնած օպերատիվ խումբը Ջրվեժի բնակարաններից մեկում հայտնաբերել է 30-35 տարեկան տղամարդու դի՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով»,-ասաց Ջանոյանը:
Նա տեղեկացրեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում անձի ինքնությունը պարզվել է, նշված տղամարդը 1982 թվականին ծնված Ա.Հ.-ն է:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:










