Լավրովը Թիլերսոնի հետ հանդիպմանը հիշեցրել է ԱՄՆ-ի հետ կառուցողական համագործակցության պատրաստակամության մասին
Մոսկվան հաստատել է կառուցողական և իրավահավասար հիմքի վրա ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ բանակցությունների մեկնարկից առաջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք բազմիցս հաստատել ենք կառուցողական և իրավահավասար, միմյանց օրինական շահերը հաշվի առնող երկխոսության, համագործակցության հարցում մեր պատրաստակամությունը: Դա մեր հետևողական գիծն է, այն ձևավորվում է բացառապես միջազգային իրավունքին համահունչ, այլ ոչ րոպեական իրավիճակի ազդեցության տակ»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ռեքս Թիլերսոնը սկսել են բանակցությունները:










