Ռուսաստանում ջրցանը մաքրել է ճանապարհային գծանշումը (տեսանյութ)

12:47 • 12.04.17

Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում ջրցանով ասֆալտը լվանալու արդյունքում մաքրվել է մայրուղու ճանապարհային գծանշումը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Russian Trash Video ալիքում:

Online 47 տեղեկատվական պորտալի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել Լոմոնոսով քաղաքի մոտակայքում։

Տեսանյութի հեղինակը, որը հրապարակել է այն համացանցում, մեկնաբանել է այն` գրելով, թե բացահայտվել է գծանշման բացակայության գաղտնիքը. ռուս ջրվորներն աշխարհի «ամենաջրվորներն» են: