Մարին Լը Պենը խոստացել է նախագահ դառնալու դեպքում կասեցնել Ֆրանսիայի անդամակցությունը Շենգենի գոտուն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ մտադիր է կասեցնել Ֆրանսիայի անդամակցությունը Շենգենի գոտուն, եթե հաղթի առաջիկա նախագահական ընտրություններին, հայտարարել է Լը Պենը երեքշաբթի օրը Փարիզում՝ ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ:
Բացի այդ, Լը Պենը մտադիր է քայլեր ձեռնարկել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունն ու երկրի անվտանգությունը:
«Առաջին երկու ամիսների ընթացքում ես անմիջապես հանձն կառնեմ մի շարք կոնկրետ միջոցառումներ՝ երկրի առջև ծառացած տնտեսական, սոցիալական և անվտանգության խնդիրներին վերաբերող», - նշել է Լը Պենը:
Ծայրահեղական թեկնածուն ընդգծել է,որ ոչ միայն կաշխատի Շենգենյան համաձայնագրի կասեցման ուղղությամբ, այլև կվերականգնի երկրի արտաքին սահմանների լիակատար վերահսկողությունը՝ վտարելով Ֆրանսիայից արմատական իսլամիստներին:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին, երկրորդը `մայիսի 7-ին:










