The Daily Mail-ը ներողություն է խնդրել Մելանյա Թրամփից նրան էլիտար մարմնավաճառ անվանելու համար

15:51 • 12.04.17

Բրիտանական The Daily Mail պարբերականը ներողություն է խնդրել Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփից՝ ավելի վաղ տպագրված նյութերից մեկում նրան մարմնավաճառությամբ զբաղվելու համար մեղադրելու համար:

Պարբերականի կայքում հրապարակվել է խմբագրության նամակը, որի հեղինակները ներողություն են խնդրել 46-ամյա տիկնոջից ու նրա հասցեին ուղղված բոլոր մեղադրանքներն իրականությանը չհամապատասխանող որակել:

Հայտնի է, որ այժմ The Daily Mail-ը պետք է դրամական փոխհատուցում վճարի ԱՄՆ առաջին տիկնոջը պատճառած վնասի և անհանգստության համար:

Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 20-ին հրապարակված նյութում պարբերականը նշել էր, որ Մելանյա Թրամփը երիտասարդ տարիքում մոդելի կարիերայով զբաղվելուց զատ էսկորտ ծառայություններ է մատուցել հարուստ տղամարդկանց: Այլ կերպ ասած՝ նա որոշակի գումարի դիմաց սեռական կապի մեջ է մտել նրանց հետ:

Հայտնի է, որ ավելի վաղ Մելանյա Թրամփը պարբերականի ու վարկաբեկիչ նյութի հեղինակի դեմ 150 մլն դոլարի դատական հայց էր ներկայացրել: