Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում 35-ամյա կնոջը գտել են կախված
Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում 35-ամյա կինն ինքնասպանություն է գործել: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց լուրը: Նա ասաց, որ ապրիլի 11-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը մեկնել է Նոր Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհ, որտեղ ծառից կախված է եղել մի կին:
«Օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում 1982 թվականին ծնված Զ.Գ.-ն ինքնասպանություն է գործել Նոր Կյուրին գյուղի վարչական տարածքում գտնվող այգիներից մեկում՝ ծառից պարանով կախվելու միջոցով»,-ասաց Ջանոյանը, հավելելով, որ կատարվում է քննություն:
Նոր Կյուրինի համայնքապետ Գևորգ Օհանյանն էլ ասաց, որ Զ.Գ.-ն համայնքի բնակիչ չէ,պարզապես դեպքը գրանցվել է համայնքի տարածքում.« Զ.Գ.-ն համայնքի բնակիչ չէ, պարզապես դեպքն է գրանցվել համայնքի տարածքում: Նա աշխատանքային գործունեություն էր ծավալում համայնքի տարածքում գործող ֆերմաներից մեկում»:
Համայնքապետն ասաց, որ այլ տեղեկություններ կնոջ մասին հայտնի չեն:










