Մերուժան Տեր-Գուլանյանը և Նարա Շլեպչյանը նշանակվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ

12:13 • 12.04.17

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մերուժան Տեր-Գուլանյանը և Նարա Շլեպչյանը նշանակվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ։

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մարտի 24-ի ՆԿ-56-Ա կարգադրությամբ uտեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը՝ որոշում եմ.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակել`

Մերուժան Տեր-Գուլանյանին, լիազորությունների ժամկետը` վեց տարի

Նարա Շլեպչյանին, լիազորությունների ժամկետը` վեց տարի»: