Սիրիական կառավարական ուժերի կողմից կատարված քիմհարձակման ապացույցներ չկան. Պուտին

06:49 • 12.04.17

ԱՄՆ հրթիռային հարվածները Սիրիային ուղղված խախտում են միջազգային իրավունքի նորմերը, քանի որ կատարվել են առանց որևէ ապացույցների՝ Դամասկոսի կողմից քիմիական զենք օգտագործելու հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:


«Որտե՞ղ են ապացույցները Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման՞ Մինչդեռ ԱՄՆ հարվածները միջազգային իրավունքի խախտման ակնհայտ փաստ են, և չեն ուղեկցվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով... Բոլորը համաձայն են, ընդունում և աջակցում են ԱՄՆ-ի քայլերը...», - ասել է ՌԴ ղեկավարը:


«Այսպես եղել է նաև 2003 թ.-ին, Երբ օգտագործվեցին բավական անբնական պատրվակներ Աֆղանստան ներխուժման համար: Այդ երկիրը կործանվեց, ի դեպ, հենց այդ ժամանակ սկսվեց ահաբեկչական տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Իսլամական պետության աճը... Բոլորը գիտեն դա, բոլորը հասկանում են, բայց նորից նույնն են կրկնում...», - ասել է Պուտինը: