Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքում կայունության հարցում. Պուտին
Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքում կայունության հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքում կայունության հարցում: Մենք բոլորս գիտենք սպառնալիքները, որոնք ստեղծվում են մեր սահմանների երկայնքով, այդ մասին դեռ կխոսենք: Այժմ չենք խոսի արևմտյան սահմանների մասին, արևելքում՝ Աֆղանստանը: Ինչքան քիչ սպառնալիքներ լինեն Ռուսաստանի համար տարբեր ուղղություններից և ինչքան ավելի արդյունավետ լինեն համատեղ գործողությունները, այդքան ավելի լավ»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ չի կարելի մոռանալ, որ գոյություն ունեն սպառնալիքներ, որոնց համար սահմանները չունեն նշանակություն, մասնավորապես՝ ահաբեկչությունը:
«Մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն նաև ժամանակակից սպառնալիքներ, որոնց համար սահմանները նշանակություն չունեն: Դա ահաբեկչությունն է, կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի շրջանառությունը, և այդ սպառնալիքների դեմ արդյունավետ կարելի է աշխատել միայն միավորելով ջանքերը»,- ասել է Պուտինը:










