Ռուսաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը մշակել են ՀՕՊ միասնական համակարգերի մասին համաձայնագրեր

16:15 • 12.04.17

Ռուսաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը մշակել են միասնական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման մասին համաձայնագրեր: Այդ մասին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավարը՝ ռուսական Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ Պավել Կուրաչենկոն ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգման կոմիտեի նիստի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ռուս գեներալի խոսքով՝ այժմ փաստաթղթերը միջգերատեսչական համաձայնեցման փուլում են:


Կուրաչենկոն հիշեցրել է, որ նմանատիպ համաձայնագրեր են արդեն կնքված Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի հետ:


Ավելի վաղ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ տարածաշրջանային սկզբունքով հակաօդային պաշտպանության համակարգերի հետագա ինտեգրումը զինվորականների համար առաջնահերթություն է: Այդ ծրագիրը նախատեսում է ՀՕՊ միասնական համակարգերի ստեղծում Արևելաեվրոպական, Կովկասյան և Կենտրոնասիական տարածաշրջաններում: