Բոսնիա և Հերցեգովինայում հաղորդավարուհին կորցրել է աշխատանքը՝ խոստովանելով, որ մարմնավաճառ է

09:42 • 12.04.17

Բոսնիա և Հերցեգովինայում հայտնի Pink հեռուստաալիքի հաղորդավարուհուն հեռացրել են աշխատանքից՝ պարզելով, որ նա կողմնակի գումար է վաստակում մարմնավաճառության միջոցով:

Ինչպես հայտնում է The Sun-ը, հաղորդավարուհի Սենադա Նուրկիչը գործազուրկ է դարձել, երբ անձամբ խոստովանել է մարմնավաճառ լինելու մասին:

«Մարմնավաճառությունը ոչնչով չի տարբերվում գործունեության այլ տեսակներից: Ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում: Ես ստիպված եմ կողքից գումար աշխատել, որպեսզի կարողանամ ապրել»,-հայտարարել է կինը:

Նշվում է, որ դրանից հետո հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է փակել Նուրկիչի վարած հաղորդումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս որոշմանը նպաստել են նաև հեռուստադիտողներից պարբերաբար ստացվող բողոքները Նուրկիչի պահվածքի ու անվայելուչ արտահայտությունների վերաբերյալ:

Նշվում է նաև, որ մարմնավաճառությունը Բոսնիա և Հերցեգովինայում արգելված է, այնուհանդերձ՝ դա չի կաշկանդել հաղորդավարուհուն հանդես գալ նման սադրիչ հայտարարությամբ: