Սպիտակ Տան խոսնակը ներողություն է խնդրել Ասադին Հիտլերի հետ համեմատելու համար

04:28 • 12.04.17

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հիմար իրավիճակի մեջ էր հայտնվել, ասելով, որ նույնիսկ Ադոլֆ Հիտլերը քիմիական զենք չի կիրառել ժողովրդի դեմ:


Խոսելով Իդլիբի նահանգում կատարված քիմհարձակման մասին, որի համար պաշտոնական Վաշինգտոնը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Սփայսերը նշել է․ «Նույնիսկ այդքան ատելի Հիտլերը չէր իջել քիմիական զենք կիրառելու մակարդակին»։


Սփայսերի այս արտահայտությունները հսկայական քննադատության առիթ են տվել համացանցում: Նրան ծաղրում են տարբեր մեկնաբանություններով՝ հիշեցնելով Հոլոքոստի բնույթն ու եղելությունը:


Ինչևէ այդ անհեթեթ հայտարարությունից և դրան հաջորդած բացասական արձագանքից հետո Սփայսերը գրավոր մեկնաբանությամբ պարզաբանել է, թե իբր ինքը «բնավ չէր ցանկանում նվազեցնել Հոլոքոսթի ահավոր բնույթը»։


«Ճիշտն ասած ես սխալմամբ անտեղի արտահայտություն եմ ինձ թույլ տվել, որի համար ներողություն եմ խնդրում: Դա սխալմունք էր, - խոստովանել է Սպիտակ տան ներկայացուցիչը»:


«Անմեղ մարդկանց վրա ցանկացած տեսակի հարձակում դատապարտելի է ու աններելի»,- եզրափակել է Սփայսերը: