Սյունիքի Կոռնիձոր գյուղում արկ է հայտնաբերվել. ահազանգ ԱԻՆ-ում

12:39 • 12.04.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 12-ին, ժամը 12:13-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի 3-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից տարածքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: