ԱՄՆ Օհայո նահանգում 23-ամյա աղջիկը բռնաբարել է տաքսու վարորդին և 32 դոլար գողացել նրանից (լուսանկարներ)
ԱՄՆ Օհայո նահանգում 23-ամյա աղջիկը իր երկու տղամարդ հանցակիցների օգնությամբ բռնաբարել է տաքսու վարորդին, այնուհետև 32 դոլար գողացել նրա գրպանից, հայտնում է Fox News-ը:
Տղամարդկանցից մեկը տաքսու մեջ հանկարծակի դանակ է հանել և պահել վարորդի վզին, որից հետո երիտասարդ աղջիկը ցատկել է ապշահար վարորդի գիրկն ու սեռական բնույթի ոտնձգություն իրականացրել:
Դրանից հետո հանցագործ եռյակը շորթել է տաքսու վարորդի մոտ եղած ամբողջ գումարը՝ 32 դոլարը և փախուստի դիմել:
Ոստիկանները կարողացել են բռնել աղջկան, ով պարզվել է նախկինում արդեն իսկ դատված է եղել, և նրա ուղեկցորդներից մեկին, իսկ երրորդ տղամարդը դեռևս հետապնդման մեջ է գտնվում:












