Թինա Կանդելակիի գրառումը Մխիթարյանի լուսանկարով և Սևակի բանաստեղծությամբ

16:20 • 15.04.17

«Матч ТВ»-ի պրոդյուսեր Թինա Կանդելակին ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ:

 

Հայտնի հաղորդավարուհին տեղադրել է Մխիթարյանի նկարն ու այն ուղեկցել Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությամբ:

 

Ավելի վաղ, Կանդելակին Մխիթարյանի՝ «Սանդելենդի» դարպասը խփած գոլից հետո գրել էր.

 

«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»:

 

Մխիթարյանն անտարբեր չէր մնացել և շնորհակալություն էր հայտնել Կանդելակիին աջակցության համար, ինչից հետո նրանց միջև փոքրիկ զրույց էր տեղի ունեցել: