Դամասկոսի օդանավակայանի հարևանությամբ հզոր պայթյուն է տեղի ունեցել

08:58 • 27.04.17

Դամասկոսի օդանավակայանի հարևանությամբ հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են սիրիացի ընդդիմադիրները՝ պնդելով, որ տեղի ունեցածի հետևում կանգնած են Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերը:

Ինչպես նշում է Reuters-ը, պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի մայրաքաղաքի արևելյան հատվածում, որը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ:

Ընդդիմության փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք պայթյունը հրթիռային հարվածի կամ ավիահարվածի հետևանք է: