Եգիպտոսը հունիսից կգործարկի էլեկտրոնային վիզաների տրամադրման համակարգը

14:13 • 27.04.17

Եգիպտոսի զբոսաշրջության հարցերով նախարար Յախյա Ռաշիդը Դուբայում կայացած զբոսաշրջային համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Կահիրեն հունիսի սկզբից պաշտոնապես կգործարկի զբոսաշրջիկների համար էլեկտրոնային այցագրերի տրամադրման համակարգը:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, նոր համակարգի շրջանակում զբոսաշրջիկները կկարողանան վիզա ստանալու դիմում ներկայացնել, վճարում անել ու այն ստանալ՝ գտնվելով մոլորակի ցանկացած կետում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրի իշխանությունները մտադիր են բարձրացնել մուտքի այցագրի միանվագ վճարի չափը՝ 25-ից դարձնելով 60 դոլար: Սակայն ավելի ուշ իշխանությունները հրաժարվել են այդ գաղափարից: