Իրաքցի ուժայինները ԻՊ-ից ազատագրել են Մոսուլի մոտակայքում գտնվող Հաթրա քաղաքը

22:41 • 27.04.17

Իրաքյան աշխարհազորային ուժերին հաջողվել է ամբողջական վերահսկողություն հաստատել Մոսուլից հարավ-արևմուտք ընկած Հաթրա հնագույն քաղաքում` դուրս մղելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:

Ինչպես նշում է Press TV-ն, Հաթրան իսլամիստների վերջին քաղաքային հենակետն էր Իրաքում: Կառավարամետ ուժերի լրատվական աղբյուրը հինգշաբթի հայտարարել է, որ 2-րդ և 11-րդ գումարտակների ուժայիններն ազատագրել են Հաթրան, որը տեղակայված է Մոսուլից 110 կմ հեռավորությամբ:

Ինչպես հաղորդվում է, կառավարական զորքերը այժմ մաքրում են քաղաքը ահաբեկիչների թաքցրած պայթուցիկներից:

ՄԱԿ-ի տվյալներով` Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմարշավի մեկնարկից ի վեր շուրջ կես միլիոն քաղաքացի է լքել քաղաքը: Կառավարական ուժերը ազատագրման գործողություններն սկսել են 2016-ի հոկտեմբերի 17-ին: