ԱՄՆ-ն կշարունակի ճնշել Հյուսիսային Կորեային պատժամիջոցների օգնությամբ
ԱՄՆ-ն կշարունակի ճնշել Հյուսիսային Կորեային պատժամիջոցների օգնությամբ: Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն ու իր դաշնակիցներին։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսի, և շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի տնօրեն Ջոզեֆ Դանդրոֆիմիասնական հայտարարության մեջ։
«Նախագահ Թրամփի դիրքորոշումն այն է, որ միջուկային ու բալիստիկ հրթիռների ապամոնտաժման հարցում պետք է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա տնտեսական պատժամիջոցների ու դիվանագիտական քայլերի միջոցով»,- նշվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների և գործընկերների հետ՝ Փհենյանի վրա ճնշումը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի համոզի ռեժիմին մեղմել տիրող լարվածությունն ու խաղաղ բանակցություններ վարել։










