Ձևավորեք նոր քաղաքական ուժ, որը մեծ փոփոխություններ է բերելու քաղաքամայր Երևանին. Նիկոլ Փաշինյանը՝ Արաբկիրում

16:40 • 27.04.17

Երևանի ավագանու ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն Արաբկիր համայնքում շարունակում են երթ-քարոզարշավը:

Դաշինքի ներկայացուցիչները քաղաքացիներին հորդորեցին մայիսի 14-ին գնալ ընտրության ու տեր կանգնել իրենց քվեին: Երթ-քարոզարշավին մասնակցում են ԱԺ գործող պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նորընտիր պատգամավորներ Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, «Ելք»-ի այլ համակիրներ:

«Ընտրեք փոփոխությունները, ընտրեք թիվ մեկ ընդդիմադիր ուժին, ընտրեք Ելք դաշինքը և ձևավորեք նոր քաղաքական ուժ, որը մեծ փոփոխություններ է բերելու քաղաքամայր Երևանին:

Տարոն Մարգարյանի, «հուսահատության գազելների», «մահվան լիֆտերի», փոշու և աղբի ամպերից ելք կա»,-ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: