«Հրազդան » ՔԿՀ-ի կալանավորը հանկարծամահ է եղել

12:35 • 27.04.17

Ապրիլի 26-ին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում մահացել է Վարդենիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Ռաֆայել Թադևոսյանը։ Այս մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեցին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունից:

«Վատ է զգացել, եկել է շտապօգնություն, բայց շատ արագ վրա է հասել կենսաբանական մահը, ոչինչ չեն կարողացել անել»,-հայտնեցին ՔԿՀ վարչության լրատվական ծառայությունից:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի կալանավորի մահվան պատճառը:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ Ռ. Թադևոսյանի որդին՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Վահե Թադևոսյանը, տեղեկանալով, որ հայրը մահացել է, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել։ Նա տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, գտնվում է կայուն ծանր վիճակում։