ՌԴ Սևծովյան նավատորմի նավը խորտակվել է Թուրքիայի ափերի մոտ՝ բեռնանավի հետ բախումից հետո

17:00 • 27.04.17

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը խորտակվել է Թուրքիայի ափերի մոտ՝ բեռնանավի հետ բախումից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով սահմանապահ ծառայությանը, հայտնում են, որ ռուսական նավի անձնակազմի բոլոր 78 անդամները տարհանվել են: Ավելի վաղ տեղեկություններ կային 15 կորած նավաստիների մասին:


Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ բախումը տեղի է ունեցել Սև ծովի հարավ-արևմտյան հատվածում՝ Բոսֆորի նեղուցից 40 կիլոմետր հյուսիս-արևմուտք:


Նշվում է, որ նավը, որին բախվել է ռուսական «Լիմանը», ընթանում էր Տոգոյի դրոշի ներքո։ Հաղորդվում է, որ այն կենդանիներ էր տեղափոխում:


Reuters գործակալության հաղորդմամբ՝ բախումը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում: